Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ դասախոսությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։
Պատգամավորի հիմնական խոսքից հետո ներկաները տարբեր հարցեր են ուղղել։ Ներկաներից մեկը ՊՇՌ թեստավորման և ԱՊՊԱ-ի օրինակներով փորձել է պարզել՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու իրավունքի և օրենքով նախատեսված պարտականության կատարման հակասությունը։
Ի պատասխան Արամ Վարդևանյանը նշել է․ «ՊՇՌ թեստերի ամենամեծ խնդիրներից մեկը համաչափության սկզբունքն էր։ Համաչափությունը, եթե այսպես բնութագրեմ, արդյո՞ք այն պարտականությունը, որ դնում են մարդու վրա, հետապնդվող նպատակի հետ համաչափ է։ ՊՇՌ թեստերի պարբերականությունը, որը պետք է կատարվեր, ու այն ծախսը, որը դրա համար պետք է կատարվեր և ամեն մարդու հաշվին, այդ թվում՝ նկատի ունենալով սոցիալ-տնտեսական պայմանները Հայաստանում, աբսուրդի էր հասնում։ ԱՊՊԱ-ի դեպքում այդ աստիճան անհամափաչափություն առկա չէ»։
Կրկին մանրամասնելով ՊՇՌ թեստավորման հետ կապված խնդիրները՝ Արամ Վարդևանյանն ասել է․ «Եթե նկատել եք՝ վերջին շրջանում, ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում, կարծես թե եվրոպական ոչ մի երկիր այլևս չի հիշում կորոնավիրուսային համավարակի մասին, սա որպես ցավալի հանգամանք եմ նշում, որովհետև ինքս կողմ չեմ եղել պարտադիր պատվաստմանը։ Ի դեպ, եթե նախատեսվեր պարտադիր պատվաստում, դա ևս հակասահմանադրական էր լինելու, որովհետև պատվաստումները չեն կարող լինել պարտադիր, բայց, մյուս կողմից, ես հասկանում էի, որ ՊՇՌ թեստերը նման դրակոնյան մեթոդներով կիրառելը հանգեցնում է նրան, որ մարդուն պատվաստվելու այլընտրանք չթողնես։ ՍԴ-ն, ըստ էության, իրավիճակին արձագանքեց, այլ հարց է, որ առողջապահության նախարարությունը երևի թե մինչև վերջ էլ չկարդաց այդ որոշումը»։
Մանրամասն՝ տեսանյութում