Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորություններն ու ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ միջանցքով։
Ուրուգվայի Սենատորների պալատի ընդունած հայտարարությունը․
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ ավելի քան 120․000 բնակիչների թողնելով առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության։
Ըստ եռակողմ հայտարարության, որը ստորագրվել է 2020 նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ։
Ցամաքային շրջափակումից և Արցախից մեկնող կամ ժամանող ցանկացած ինքնաթիռի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցվող մշտական սպառնալիքից առաջացած աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում, Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարում է․
1․ Իր կոչն Ադրբեջանի իշխանություններին՝ իրականացնել իրենց միջազգային պարտավորություները և ապահովել ազատ շարժը Արցախին և Հայաստանին միավորող միջանցքով ՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող ճնշմանը։
2․ Իր դատապարտումը Հայաստանից Արցախին գազ մատակարարող խողովակի աշխատանքի դիտավորյալ դադարեցման վերաբերյալ, այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո, ինչի արդյունքում դեկտեմբերի 13-ից 16-ը բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածները, ինչպես օրինակ՝ դպրոցները և հիվանդանոցները, ձմեռվա պայմաններում զրկվեցին ջեռուցման համար անհրաժեշտ էներգիայի հիմնական աղբյուրից։
3․ Իր համերաշխությունն Արցախի բնակչությանը, որի իրավունքները պետք է հարգվեն հակամարտության լուծման մեջ ներգրավված բոլոր դերակատարների կողմից»։