Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է:
Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին՝ հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել նիստին ներկա ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը: