կարևոր
3148 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-12 15:52
Աշխարհ

ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո առաջին հանդիպումն էր նման ձևաչափով, ինչպես նաև պետքարտուղարի վերջին հեռախոսազանգերը ԱԳ նախարարներին։ Բացի այդ, Փրայսը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ամենօրյա շփումների մեջ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ։

«Ուստի, մենք շարունակելու ենք այս հարցում ներգրավված մնալ։ Չեմ կարող խոստանալ հստակ արդյունք, սակայն կարող եմ խոսանալ, որ սա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը։