|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Մենք սկզբից ի վեր Ադրբեջանին և Հայաստանին խրախուսել ենք խաղաղություն հաստատել, և շարունակում ենք դա անել»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցկացված հանդիպման արդյունքներից։
«Ես կրկին շնորհավորում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ևս շարունակվում է։