|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է զարկ տալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը», ՌԴ-ի և Ադրբեջանի միջև 2022 թ․ փետրվարին կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համատեղ քայլերը, ինչպես նաև կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցությունը։