|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայի ռեժիմի ամբողջական «ապամոնտաժման» անհրաժեշտության մասին, որը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական պետական ներկա դասավորվածությունն իր ազգայնական քաղաքական ռեժիմով մշտական, ուղիղ և բացահայտ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։ Այդ պատճառով մեր ժողովրդի անվտանգության և երկրի սահմանների պաշտպանության նպատակով մեր գործողությունները ուղղված կլինեն Ուկրաինայի քաղաքական ռեժիմի ամբողջական «ապամոնտաժմանը», -նշել է նա։
Մեկնաբանելով գերճշգրիտ հրթիռներով Ուկրաինային հասցված հարվածները, Մեդվեդևը շեշտել է, որ առաջին հարվածները հասցված են, կլինեն հաջորդները։