Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետի անհասկանալի նախադասությունը՝ «ինչ էլ լինի ,մենք մեզ պարտված չեն զգալու», համարում եմ անտեղի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, նա արձագանքեց. «Չգիտեմ, այդ ունակությունը չունեմ՝ նրանց խրթին մտքերը բացահայտելու, բայց հռետորաբանության տեսանկյունից այս նախադասությունն ամբողջովին քաղաքական սխալ է»:
Ալավերդյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին՝ փոխել բառապաշարը:
Խոսելով ռազմական իրավիճակից՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծեց. «Այս պահին բախտորոշ ժամ է, մենք հաղթում ենք, մենք հաղթելու ենք, ուղղակի այսօր ես մտածում եմ այն գնի մասին, որը հայ ժողովուրդը վճարելու է»:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամին ռազմական գործողություններ է սանձազերծել: Ռազմական գործողությունները շարունակվում են մինչ այս պահը: ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն:
Խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում»: