կարևոր
1156 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-29 20:43
Աշխարհ

Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև

Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև

Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է, սակայն չպետք է թույլ տալ, որ այն, ինչ մնա այդ քայքայվող երկրից, նույնիսկ շատ տարիներ անց կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Իմ կարծիքով, Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված ​​է։ Դա իմ անձնական կարծիքն է։ Անհասկանալի է, թե դեռ որքան կենսունակ կմնան Ուկրաինայի «մնացորդները», ում պետք կգան դրանք պրագմատիկ արևմտյան աշխարհում՝ առանց էներգետիկ ռեսուրսների և արդյունաբերության, առանց հեռանկարների և ներուժի։ Եվ իհարկե, չի կարող խոսք լինել այն մասին, որ այդ մեռնող, քայքայվող պետության մնացորդները երբևէ, նույնիսկ երկար ժամանակ անց, եթե իհարկե, դրանք շարունակեն գոյություն ունենալ, կարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Մեդվեդևը։