|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է ուկրաինական թեմային՝ նշելով, որ Ռուսաստանը երբեք չի ստանձնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու պարտավորությունը, հետևաբար` չի կարող որևէ երաշխիք տալ. հայտնում է Лента ру-ն:
« Մենք ելնում ենք նրանից, որ գլխավոր խնդիրը Ուկրաինայում իրավիճակը կայունացնելն է, ոչ թե ինչ-որ երաշխիքներ տալը, այլ իրավիճակը կայունացնելը»,- ասել է նա` ի պատասխան լրագրողի հարցի՝ կարո՞ղ է Ռուսաստանը երաշխավորել, որ Լուգանսկը և Դոնեցկը չեն մտնի ՌԴ կազմ: