կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 11:11
Քաղաքական

Վերջերս մենք դրական պատասխան ստացանք Հայաստանից. Իլհամ Ալիև

Վերջերս մենք դրական պատասխան ստացանք Հայաստանից. Իլհամ Ալիև

Վերջապես մենք վերջերս դրական արձագանք ստացանք Հայաստանից։ Հայաստանի կառավարությունն ընդունել է Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնարար սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 29-ին արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք օկուպացված հայկական Շուշիում մասնակցել են «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային ֆորումին:

Ալիևն իր ելույթում հերթական անգամ Հայաստանին մեղադրել է Արցախում իբր ավերածությունների մեջ, նշել, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների հետ սկսել է Արցախից օկուպացված  շրջաններում «վերականգնողական» աշխատանքներ տանել:

Նշենք, որ, ըստ Ադրբեջանի, առաջարկված սկզբունքներն են`

  1. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

  2. երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

  3. ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,

  4. պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

  5. տրանսպորտայինհաղորդակցուղիների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։