|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը։
Նշվում է, թե Իրանը լքել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան։
ԱՄՆ քաղաքացիներին չի խորհուրդ տրվում այցելել Աֆղանստան, Իրաք և Պակիստանի ու Իրանի սահմանամերձ շրջաններ։ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտարարում են՝ պետք է հաշվի առնել, որ Իրանի կառավարությունը կարող է խոչընդոտել ԱՄՆ քաղաքացիների դուրս գալուն երկրից կամ սահմանել «ելքի վճար» Իրանից մեկնելու համար։ ԱՄՆ և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձինք պետք է Իրանից դուրս գան իրանական անձնագրերով։