Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վարչապետին ու կառավարությանն երկու ամիս՝ ամեն օր ասվում է, որ վիճակը շատ ավելի լուրջ է, քան դուք կարծում եք և գնալով ավելի լուրջ է լինելու, քան դուք կարող եք պատկերացնել։ Ավելին՝ հրատապ քայլերի ծրագիր էլ տվեցինք, որն իրականացնելու դեպքում հիմա վիճակը շատ ավելի մեղմացած կլիներ։
Այսօր՝ երկու ամսվա անլուրջ ու իրարամերժ քայլերից հետո նա կառավարության նիստում ասում է նույն բառերը։
Բայց այնպես է ասում, կարծես առաջինն ինքն է դա հասկացել ու ավելին՝ կարծես ինքն ու իր կառավարությունն այդ անլրջության ու համաճարակի դեմ պայքարի լիակատար ձախողման հետ հեչ կապ չունեն»։