կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 19:20
Քաղաքական

Բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել. Աննա Մկրտչյան

Կառավարության ղեկավարը երեք տարի է ոչ մի բովանդակային պատասխան չի հայտնում մասնավորապես պատգամավորների հարցերին։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։

Պատգամավորը, հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Նա նշեց, որ վարչապետի նշած օպերատիվ կապը ծառայում է բացառապես բանավոր խոստումներին.

«Հնարավորություն ունեմ ենթադրելու, որ թուրքի կողմից ունեցած տեղեկությունները իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար է։ Արդյոք այս անձնավորությունը ունի գոնե մի կաթիլ պատասխանատվություն, գոնե այն ժողովրդի նկատմամբ, որ գնա, թողնի ցանկացածին, ով չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, չունի պայմանավորվածություններ ու գա, մեզ ու հայրենիքին փրկվելու հնարավորություն տա»։

Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու դավաճանության մեջ կրկին մեղադրեց ՀՀ երրորդ նախագահին։

«Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա, գնացեք խմբակցությունով հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ի՞նչ է պայմանավորվել ու ո՞ւմ հետ»,-ասաց Փաշինյանը։

Մկրտչյանը արձագանքեց՝ իրավապահները վաղուց իրենով զբաղվում են ու վարչապետի միջամտությունները տեղ են հասնում։ Մկրտչյանը նկատեց, որ հենց վարչապետն է օպերատիվ կապի մասին հայտարարել՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։