|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մի քանի նախարարությունների շենքի դիմաց զանգեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ հանդիպման և նրա դիրքորոշումը լսելու պահանջը ներկայացնելու՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Դումանյանն ասաց՝ սիրով միայն ինձ կընդունի, բայց ես ասացի, որ սա «Դիմադրություն» շարժման նախաձեռնությունն է և առնվազն 5 պատգամավորի հետ պետք է հանդիպի, նա խուսափեց և ասաց՝ կես ժամից կզանգի»,-հեռախոսազանգից հետ մանրամասնեց Լիլիթ Գալստյանը։
Նա Դումանյանին տեղեկացրեց, որ պատգամավորը նախապես հանդիպման օրակարգ չի ճշտում, բազմահազարանոց ցույցի մասնակիցները լիազորել են, որ իրենց խմբակցությունից 5 պատգամավոր հանդիպի նախարարին և հստակեցնի նրա դիրքորոշումը։
Պրն․ Դումանյանը երևի նաև լավ չգիտի, որ կառավարությունը հաշվետու է պատգամավորներին՝ ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Բարձր տեխնոլոգիաների և Արդարադատության նախարարները պատասխանել էին, որ իբրև թե այս պահին այստեղ չեն։
Մանրամասն՝ տեսանյութում․