Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկյացրեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, առաջարկվում է մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր խոսքում հիմնավորեց, որ «ազգային» բառը «պետական» բառով փոխարինելը խնդրահարույց է․ «Սա բացատրական բառարան չէ, որ խոսենք բառերով։ Խոսում ենք իրավական հասկացություններով․ «ազգայինը» կարգավիճակ է, որն ունի սահմանում, «պետականը» կարգավիճակ է, որն ունի սահմանում։ Դուք ասում եք՝ բառն ենք փոխում։ Օրենքում բառերն ունեն նշանակություն, փիլիսոփայություն, իրենց հետ բերում են համապատասխան պարտականություններ՝ սահմանված օրենքով», -ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։