կարևոր
5353 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-13 17:24
Քաղաքական

Աշակերտը դպրոց է մտել առանց դասագրքի. սա խոսում է տապալված գործընթացի մասին․Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին

2018 թ․ իշխանությունները հայտարարում էին որ, մանդատ են ստացել կրթության համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական շահերը։ Իրականությունն այլ է թե՛ բուհերում, թե՛ հանրակրթությունւմ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, փաստելով, որ այդպես չէ։

«Վստահաբար տեսել եք, թե Նորքում 11-ից ավելի մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ ինչպես էին զեկուցում Ավինյանի քարոզարշավին իրենց ներկայությունը»,- ասաց պատգամավորը, շեշտելով՝ սա վարչական ռեսուրսի կիրառում է։

Գալստյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները առանց դասագիրք են սկսել ուս․տարին։

ԿԳՄՍ նախարարը խուսանավելով պատասխանեց՝ վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված քննարկման թեմա չկա և անդրադարձավ դասագրքերի տպման գործընթացի ձախողմանը հերքեելով, թե այն ձախողվել է։