Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանն իրականում չի սիրում հայ ժողովրդին, սիրում է միայն իր պաշտոնն ու իր իշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
Ցուցարարների հանդեպ երեկ բռնի ուժ կիրառող սևազգեստ դիմակավորներին, ասաց, կպարզեն։
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուժ կիրառում խաղաղ ցույց անող ժողովրդի դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում չի սիրում այս ժողովրդին։ Կհիշեք երևի տարիուկես, երկու տարի առաջ Իջևանում փայտահայտները բողոքի ակցիան էին անում։ Այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էի, հայտնվեցի այնտեղ։ Շատ տրամաբանական հարց առաջացավ՝ ի՞նչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջևանում ցուցարարների մեջ։ Շատ պարզ պատճառ կար։ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված է դուրս եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիսետրիկ նոպայի մեջ, զանգեց ինձ և այդ ժամանակվա ոստիկանապետ գեներալ Վալերի Օսիպյանին՝ ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- պատմեց Արթուր Վանեցյանը։
Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է միայն իր պաշտոնն ու իր իշխանությունը, բոլոր քայլերը միտված են իշխանությունը պահելուն։
«Իջևանի այս պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու էին երեկ ոստիկանները նման բիրտ ուժ կիրառում։ Այդքան հեշտ չէ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին մերժել ու ասել՝ չեմ կատարում քո ապօրինի հրամանները։ Առնվանզ երեք ուժային կառույցի ղեկավարներ՝ ես, Վալերի Օսիպյանը և Միքայել Համբարձումյանը, հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավական համակարգի աշխատանքներին, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս, որևէ արձագանք չկա։ Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ վերջին տնօրենը, հայտարարեց՝ իր հրաժարականի պատճառը եղել է Փաշինյանի հանձնարարությունը Վազգեն Մանուկյանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելու համար»,-հիշեցրեց նա։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է հերթական անգամ պահել իր իշխանությունը։
«Փաշինյանն ասում է՝ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար։ Նման բան չկա։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության։ Սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է մեր ապագայի համար։ Առաջիկա օրերին, երբ կանցնեն այս էյֆորիան ու սուտը, կառերեսվենք դառն իրականության հետ։ Մեզ սպասվում են լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, որը 2,5 տարի ձախողել է բոլոր ուղղություններով, կարողանալու է լուծել այդ խնիրդները։ Ո՛չ»,- ասաց Վանեցյանը։
Ցուցարարները արձագանքեցին՝ ո՛չ։
Նա բիշեցրեց, որ ոչ թե պարտությունից հետո, այլ դեռևս հունվարից է ինքը հանդես եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ԲՀԿ, նույն պահանջով հանդես են եկել։
«Հոկտեմբերի 8-ին երեք քաղաքական ուժերով հրավիրել էինք հանրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ են դրա մասին մոռանում։ Մենք զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը բերելու է շատ ծանր հետևանքների մեզ համար։ Այսօր ունենք այդ հետևանքները։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը, որ պետք է հեռանա, դա քննարկման հարց չէ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ՝ արտաքին ու ներքին լսարանի համար. «Արտաքին լսարանի համար. եթե հանկարծակի Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որ ստորագրվել է, չեղարկվելու է ու պատերազմը վերսկսվելու է։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք։ Մենք ասում ենք հետևյալը՝ պարտված, ստորացուցիչ հայտարարություն ստորագած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում։ Նա չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծումներ գտնել։
Երկրորդ սուտը, որը ներքին լսարանի համար է․ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշիյանը՝ ես որ պարտվել եմ պատերազմը, հեչ, որ այսքան մարդ է զոհվել իմ անխելքության պատճառով, ոչինչ, բայց ժողովուրդ, եթե հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները։ Հիմա ինչ եմ ես ուզում ասել՝ ժողովուրդ, դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է և մերժվելու է, մենք գալիս ենք, մենք ապագան ենք նոր դեմքերով, նոր մտքերով, նոր տեսլականով։