Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին. իրանական լրատվամիջոցներն այսպես են բնութագրել Էրդողանի հայտարարությունը Սիրիայում Թուրքիայի առաջիկա ռազմական գործողության հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ։
Էրդողանը երկուշաբթի ասել է, որ Թուրքիան չի սպասի Վաշինգտոնի «թույլտվությանը» արաբական երկրի ներսում նոր ռազմական գործողություն սկսելու համար։
«Չի կարելի պայքարել ահաբեկչության դեմ՝ սպասելով որևէ մեկի թույլտվությանը»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։
«Ի՞նչ ենք անելու, եթե Միացյալ Նահանգները չնպաստի ահաբեկչության դեմ պայքարին։ Մենք ինքներս ելք կգտնենք»,- հավելել է նա։