|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է հրաժարվի Սիրիայում ռազմական գործողություն սկսելու` իր ծրագրից. գրում է վաշինգտոնյան քաղաքական The Daily Caller պարբերականը: Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ չի ձգտում ռազմական գործողության, ավելին` ակնարկել է, թե հնարավոր է չեղյալ համարի Կոնգրեսի քվեարկությունը:
«Կոնգրեսի որոշ անդամներ առաջարկել են սիրիական վարչակազմին 45 օր ժամանակ տալ` Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ստորագրելու եւ մնացած քիմիական նյութերի պաշարը ոչնչացնելու համար: Ընդհանուր առմամբ` Սիրիան պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի համաշխարհային հանրությունը հավատա այդ երկրի պատասխանատվությանը, եւ հրաժարվի ռազմական գործողություններից»,- ասել է Օբաման: