|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններում PKK-ի անդամների դեմ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Սիրիայում սկսվում է անվտանգության գոտու ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրում ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանամերձ մյուս շրջանները զինյալներից մաքրելու նոր փուլեր կհաջորդեն։ «Տեսնենք, թե ինչպիսին կլինի արձագանքը անվտանգության ոլորտում Թուրքիայի օրինական քայլերին։ Ո՞վ կաջակցի Անկարային»,- հավելել է թուրքական պետության ղեկավարը։