|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը թուրքական Ulusal հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե իբր Ադրբեջանն Արցախում սկսել է «ահաբեկչության դեմ ռազմական գործողություն»:
Ըստ Շահիդովի` «նպատակն այնտեղ գտնվող հայ զինված խմբավորումների վերացումն է», հայերին անվանել է «ադրբեջանցիներին սպանած ահաբեկիչներ»:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ արդեն երկու օր է, ինչ ռուս խաղաղապահներն իբր սկսել են հեռանալ Արցախից` դա կապելով փետրվարի 23-ին կնքված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի հետ:
Նա նաև նշել է, որ Արցախում տեղակայված խաղաղապահները ռուսական բանակի էլիտար ստորաբաժանումներն են, և նրանց ուղարկելու են Ուկրաինա` պատերազմելու:
«Խոջալուում տեղակայված ռուս խաղաղապահների մի մասը, ոչ պաշտոնական տվյալներով, արդեն հեռացել է Հայաստան»,- նշել է Շահիդովը:
Նա բարբաջել է նաև, թե «արդեն եկել է ժամանակը, որ Ստեփանակերտը, Մարտունին և Խոջալուն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, և մոտակա ժամանակներում այդ շրջանների ադրբեջանցի բնակիչները վերադառնալու են»: