Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու միջադեպի ժամանակ տուժող պապիները հերքել են, որ կոնկրետ այն 7 տղաներն են իրենց հարվածել, ովքեր այս պահին կալանավորված են՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց մեղադրյալների փաստաբան Աբգար Պողոսյանը։
Նա մանրամասնեց, որ առերես հարցաքննություն է տեղի ունեցել կալանավորված տղաներից շատերի և տուժող պապիների միջև և տուժողները հերքել են նախկինում տրված ցուցմունքները՝ կապված անձին լուսանկարով ճանաչման և այլ գործողությունների հետ, և առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ նրանցից ոչ մեկն իրենց չի հարվածել, չի հայհոյել, այլ կերպ ասած՝ հասարակական կարգ չի խախտել։
Այսպիսով, մեղադրյալների որոևէ գործողություն անելու ապացույցը մնացել է ընդամենը ոստիկանների ցուցմունքները։
Աբսուրդը, սակայն, այն է, որ ի հայտ եկած այս նոր հանգամանքից հետո կալանավորված տղաների հոդվածը չի փոխվել՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է արագ նախաքննության ավարտ հայտարարել և գործը դատարան ուղարկել նույն հոդվածով՝ առանց վերաորակման։
«Սա շատ անակնկալ էր մեզ համար, քանի որ երբ տուժողները փոխել են իրենց ցուցմունքները, այլ կարևոր հանգամանքներ են նշել, վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշակի գործողություններ իրականացներ, ինչը չի իրականացրել»,-հայտարարեց փաստաբանը։
Սա դեռ ամենը չէ․ մեղադրյալ տղաները ևս ցուցմունքներ են տվել և կոնկրետ անուններ նշել այն անձերի, որոնց տեսել են թե՛ Հոռոմի միջադեպի ժամանակ, երբ փակել էին դիմադրության ավտոերթի ճանապարհը, և թե՛ արդեն Գյումրու Երևանյան խճուղում, որտեղ պապիների հետ միջադեպն էր տեղի ունեցել․ բայց մեղադրյալների ցուցմունքներին որևէ մեկը ուշադրություն չի դարձրել՝ խտրական վերաբերմունք ցուցաբերելով։
Խտրական վերաբերմունք կար նաև ի սկզբանե՝ խափանման միջոցի հետ կապված, որովհետև տղաների կալանավորման անհրաժեշտությունը չկար՝ վստահեցրեց փաստաբան Աբգար Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․