|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Որևէ մեկին չի առաջադրվել մեղադրանք, ըստ որի՝ նրանց գործողության հետևանքով ոստիկան է վնասվել»,-այս մասին դատական նիստի ընդմիջմանը, լրագորղների հետ զրույցւոմ, ասաց «Հունիսի 12-ի» գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում շարունակվում է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը՝ 16 մեղադրյալների նկատմամբ։ Նրանցից 15-ը մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության։
Ռուբեն Մելիքյանը վերահաստատեց՝ դատական նիստերի դահլիճում հնչեցրած խոսքը, ըստ որի՝ «Հունիսի 12-ի» գործով անցնող մեղադրյալներից որևէ մեկի մեղադրանքում հանցակազմը չկա՝ մի շարք տարրերի բացակայության հիմքով, այդ թվում՝ հետևանքի բացակայության։
Մանրամասն՝ տեսանյութում
Հերմինե Զեյնալյան