|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Միջնորդությունը ներկայացվել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք հաստատում են Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:
Փաստաբանի խոսքով՝ ՔԿ-ն միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ, չնայած ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում ձեռնարկած քննչական և դատավարական գործողություններին, դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: «Սակայն սա ճիշտ հիմնավորում չէ: Պատրաստվում ենք այդ միջնորդությունը մերժելու մասին ՔԿ-ի որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազին»,- ասաց Խուդոյանը: