Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում այս պահին կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամ է, և ընդդիմադիր պատգամավորներն այն բոյկոտել են՝ իրենց հարցուպատասխանն անցկացնելով ժողովրդի հետ Ֆրանսիայի հրապարակում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Քաղաքացիներից մեկը՝ Նորիկ Ղահրամանյանը, հարցրեց․ «35 տարի «Նաիրիտ» գործարանում աշխատեցի ու թոշակ ստացա 27 հազար դրամ, իսկ ԱԺ պատգամավորի թոշակը 80 հազար է․ էդ ԱԺ-ն ի՞նչ ասոբի վրեդնի շենք է, որ իրենք իրենց գրում են՝ մեդալը դոշին են խփում»։
Հարցին պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը։
«Կենսաթոշակի համակարգում բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք․ դրանցից շատերը վաղուց են, բայց նախորդ 4 տարիներին խայտառակ զարգացումներ եղան՝ սպառողական նվազագույն զամբյուղը կրկնապատկվել է, թոշակները չնչին չափով են ավելացել, իսկ աղքատ կենսաթոշակառուների թոշակը չի ավելացել։
Պետությունը պետք է ինդեքսավորի կենսաթոշակները, առաջարկը մենք ներկայացրել ենք՝ մերժել են, ասելով, որ պետբյուջեն փող չունի, բայց 3 միլիարդ դրամ ոստիկանին ամսական պարգևավճար են տալիս, դրանով 10 տոկոսով կարելի էր նպաստը բարձրացնել աղքատ ընտանիքների, որտեղ ապրում են թերսնված երեխաներ»,-ասաց տնտեսագետ-պատգամավորը։
Նա հավելեց, որ ԱԺ-ում ավելի վրեդնի է, քան որևէ քիմիական արդյունաբերությունում։
Մանրամասն՝ տեսանյութում․