|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը և Թուրքիան մտնում են բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանի Դաշնությունից հեռացող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու շուրջ. ըստ Hürriyet թերթի՝ հայտնել է Առևտրի կենտրոնների ռուսական խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։
«Մենք մտնում ենք բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանը լքող բրենդները թուրքական բրենդներով փոխարինելու համար: Մենք կանխատեսում ենք, որ այս տարվա աշնանը 3 միլիոն քառակուսի մետր (վաճառքի տարածք), որը հավասար է 420 ֆուտբոլի դաշտի, թափուր կմնա ամբողջ Ռուսաստանում մանրածախ առևտրի ոլորտում: Թուրքական ապրանքանիշերը, որոնք դեռ Ռուսաստանում չեն, մենք հնարավորություն ենք տալիս տեսնելու լավագույն առևտրի կենտրոններում՝ սկսած Մոսկվայից: Մենք բանակցում ենք, որպեսզի թուրքական ընկերությունները երկար մնան Ռուսաստանում և շահավետ ներդրումներ կատարեն»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: