Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արփի Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գեներալ Արթուր Աղաբեկյանի անվան շուրջ ծավալված այս պատմությունը , ինչպես հազարավորների ինձ էլ չէր կարող անտարբեր թողնել.
Պատճառը իմ տեսածը, զգացածն ու ապրածն է:
Նա հորս ու ամուսնուս հրամանատարն էր՝ Արցախյան պատերազմի տարիներին: Այն տարիներին,երբ այսօր նրա մասին հերհյուրանքներ թափողների մեծ մասը կամ դեռ ծնված չի եղել, կամ էլ ծնվել էր,ապրում էր, բայց այնքան էր հեռու այդ ամենից որ...
Հիշում եմ վաղամեռիկ ազատամարտիկ հայրս երբ հերթական «բոյից» վերադառնում էր տուն,ասում էր, Աղաբեկյանը չլիներ՝ էդ պոստն էլ էինք հանձնելու, էդ մարդը ո՜նց ա դուխ տալիս /ԴՈՒԽՈՎ բառը ես առաջին անգամ էն ժամանակ եմ լսել/....
Նույն բանն էլ ամուսինս է պատմում, ով այն տարիներին 18 տարեկան ազատամարտիկ էր.... Չեմ ուզում վերապատմել այդ պատմությունները, բայց ուզում եմ ասել, որ այսպես չի ԿԱՐԵԼԻ. ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Այս մարդիկ՝ Աղաբեկյանը, Արմենը Աբրահամյանն ու էլի շատ- շատ գեներալներ իրենց ուժով, իրենց դուխով, իրենց պայքարով հազարավոր ազատամարտիկների ոգին դարձած՝ փրկել են այն երկիրը, որի հպարտ քաղաքացիներն ենք մենք բոլորս:
ԲՈԼՈՐՍ, ոչ թե միայն նրանք, ովքեր իրենց այդպես են կոչում: Մենք մեր ձեռքով մեր ազգի իրական հերոսներին նսեմացնում ենք, չեզոքացնում...ումո՞վ ենք փոխարինում: Սարսափելի է, թուրքը հասել է Նախիջևանի սահմանը.... թուրքի դիմաց Սելֆիներով, լայվերով, իրար սիրելով ու իրար հայհոյելով առնել չենք կարող... Որքա՜ն նողկալի բաներ են կատարվում...»: