|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արամուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ոմն Մարիամ Վարդանյանը զբաղվում է պայծառատեսությամբ եւ գուշակությամբ: Մարիամ Վարդանյանը եկեղեցու պահակն է, սակայն մոտ 10 տարի է` երկրորդ փեշակն էլ ունի: Վարձատրվում է մարդկանց հայեցողությամբ` ով ինչքան տա:
Նշենք, որ եկեղեցում չկա հոգեւոր հայր, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին գուշակն ինքն է իր «արարողությունները» կազմակերպում:
Փոխգյուղապետ Նորայր Ստեփանյանի խոսքերով` «Երկիր»-ից է առաջին անգամ են տեղեկանում, որ մատուռում զբաղվում են գուշակությամբ: Հարցին, թե ի՞նչ միջոցներ կձեռնարկվեն, նա պատասխանեց. «Համապատասխան հովիվներ կան, թող նրանք էլ զբաղվեն, սա մեր խնդիրը չէ»: