Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները թուրք ներդրողների մոտ արթնացրել են Ռուսաստան շուկա մտնելու և արևմտյան ապրանքանիշերին փոխարինելու ցանկությունը։ Այս մասին հայտարարել է թուրքական Ապրանքանիշերի միացյալ ասոցիացիայի ղեկավար Սինան Յոնջելը։
«Ներդրողների ամբողջ խմբերը կապվում են մեզ հետ և խնդրում հանդիպումներ կազմակերպել՝ լրացնելու դատարկ խանութները այն բանից հետո, երբ արևմտյան ապրանքանիշերը լքեցին Ռուսաստանը,- հինգշաբթի Յոնջելին մեջբերել է Hurriyet-ը։- Մենք նախատեսում ենք մոտ օրերս մեկնել Ռուսաստան՝ քննարկելու մանրամասները»:
Ասոցիացիայի տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանում կան 32 թուրքական ապրանքանիշեր՝ ընդհանուր 655 խանութներով և 2500 վաճառքի կետերով։
«Այս պահին մեզ համար Ռուսաստանում աշխատելու ռիսկ չկա,- ասել է Յոնջելը:- Սա մեզ համար ծանոթ շուկա է: Այս երկրում մարդիկ դեռ շատ գումարներ են ծախսում գնումների վրա: Բազմաթիվ արևմտյան բրենդներ են դադարեցրել իրենց աշխատանքը, բայց խանութները լիքն են: Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով նրանք այս խանութների փոխարեն կընդունեն թուրքական բրենդները: Նախկինում թուրքական ապրանքանիշերը հեռանում էին Ռուսաստանից մեծ ծախսերի պատճառով։ Կարծում եմ, որ նոր պայմաններն ավելի բարենպաստ կլինեն, քան նախորդները»։
Պարբերականը նշում է, որ որոշ հնդիկ մանրածախ առևտրականներ նույնպես բանակցություններ են վարում Ռուսաստանում խանութներ բացելու շուրջ՝ որպես օրինակ, բերելով կահույքի մանրածախ վաճառքով զբաղվող Maspar և մոդայիկ հագուստի մատակարար Killer Jeans-ը: