Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց մի որոշման նախագիծ, որով փոփոխություն է կատարվելու 2002 թվականի մայիսի 30-ի` «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» որոշման մեջ:
«ՀՀ կառավարությունում և հանրապետական գործադիր մարմիններում տեղի ունեցած կառուցվածքային և պաշտոնատար անձանց փոփոխության հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել «Սևան» ազգային պարկ» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել:
Ըստ այս փոփոխությունների՝ «ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինվելու են «ՀՀ բնապահպանության նախարար» բառերով, «ՀՀ բնապահպանության նախարար» բառերը` «ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը` «ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով, «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը` «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը հանվելու են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք մարզպետին փոխարինում տեղակալով»:
«Որովհետև փոխվարչապետը փոխվեց նախարարով, նախագահի աշխատակազմից առաջարկություն եղավ, որպեսզի մարզպետի փոփոխությունը կատարվի փոխմարզպետով: Առաջարկությունն այդպես էր, ընդունեցինք մենք»,- պատասխանեց նախարարը:
«Ի՞նչ կապը ունի մեկը մեկի հետ»,- զարմացավ Հովիկ Աբրահամյանը, ապա նշեց, որ հետո կնայեն ու կստորագրեն նախագիծը: