|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ Ուզբեկստանում արտադրված մի շարք մրգեր և բանջերեղեն կփոխարինեն երկիր ներկրվող այլ երկրների ապրանքներին. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ըստ նախարարի` այս ճանապարհով ռուսական շուկայում իրենց տեղը կկորցնեն մի շարք ապրանքներ, օրինակ` թուրքական լոլիկները: Ըստ Օրեշկինի` քանի որ Ուզբեկստանում վերացվել են գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքները, և այդ երկրի ապրանքների դերը մեծացնելու համար մի շարք օրինագծեր են պատրաստվել, այդ համաձայնությունների արդյունքում Թուրքիայի դերը ռուսական շուկայում կնվազի:
«Ըստ իմ անձնական կարծիքի` թուրքական ապրանքներն ավելի ցածրորակ են: Ավելի կնախընտրեմ ուզբեկական լոլիկները, քան թուրքականը»,- ասել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի սահմանային անցակետերից ստուգման աշխատանքների հետևանքով հազարավոր տոննա թուրքական ապրանքներ են ետ ուղարկվում` ապրանքների անորակության կամ վնասատու միջատների առկայության պատճառով: