|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ Թուրքիան ապագայում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը կշարունակի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլքոթը:
«Մեր դիրքորոշումը միանգամայն պարզ է՝ մենք հույս ունենք, որ ապագայում Թուրքիան կբավարարի իր պաշտպանական արդյունաբերության կարիքները ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օգնությամբ»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
Չիլքոթը հավելել է, որ «Մեծ Բրիտանիան պարտավորվում է աշխատել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում», մասնավորապես՝ կործանիչների արտադրության:
Միևնույն ժամանակ, բրիտանացի դիվանագետն ասել է, որ Լոնդոնը հավատարիմ է ՆԱՏՕ-ի դոկտրինին`կապված Ռուսաստանից տեխնիկա գնելու հետ: «Մենք հավատարիմ ենք ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, որ դաշնակիցները չպետք է տեխնիկա գնեն Ռուսաստանից»,- նշել է նա:
Ըստ դեսպանի՝ կան «որոշ բացառություններ այն երկրների համար, որոնք Ռուսաստանից ժառանգություն են ստացել տեխնիկա՝ Սառը պատերազմի ժամանակներից»: