|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Փաստաբան Բենիկ Գալստյանը երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։
«Գերասը պինդ է ու նույնիսկ մաքսիմալ մեկուսացման պայմաններում ազատ… հազարապատիկ ավելի ազատ, քան մեր երկրի իշխանավորները, ովքեր առհավետ փակված են սեփական վախերի ու մեղքերի զնդանում»,- գրել է նա ու հրապարակել Գերասիմի նամակը ՔԿՀ-ից։
«Եթե ես ու իմ ընկերները, մեր ազատությունը զոհաբերելով, պետք է բորբոքենք այն կրակը, որի լուսավորությամբ կարթնանա մեր հասարակությունը և կլուսավորի մեր հայրենիքի ապագան, ուրեմն թող այդպես լինի:
Մենք մեր որոշումը վաղուց ենք կայացրել` երդվելով` եթե հարկ լինի նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության դատին: Արցախը չի ընկնելու և վերջ… Առաջ դեպի հաղթանակ…»,- ՔԿՀ-ի մենախցից ուղղված իր նամակում գրել է Գերասիմ Վարդանյանը։
