Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատավոր Մելիքսեթյանը մասնակի բավարարեց Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը 2 ամսվա փոխարեն երկարաձգվեց մեկ ամսով և վերացվեց ազգականներին տեսակցելու արգելքը:Սա կարելի է համարել ձեռքբերում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ ճիշտ կլիներ միջնորդությունն ամբողջությամբ մերժելը, ամեն դեպքում սա մեկ քայլ առաջ էր»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նշենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթանում էր ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում համացանցում հայտնված, ապա՝ իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի՝ ձայնագրություններում իբրև խոսք է գնում հավաքներին մասնակցության համար անձանց նյութապես շահագրգռելու մասին։ Գործի շրջանակում Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քր․ օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով։