|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այս պաշտոնյան արդեն զազրելի վարքագիծ է դրսևորում՝ հերթական անգամ դժբախտ դեպքն օգտագործելով քաղաքական նպատակներով, գրում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Այսօր էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետից է տեղեկացել, որ նա Սոնա Մնացականյանի վրաերթից տեղյակ չի եղել։ Այսպիսի հայտարարությունը անուղղակի ցուցում է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի քրեական գործով քողարկվեն վարչապետի տեղեկացվածության վերաբերյալ ապացույցները։ Այսպիսի պայմաններում տուժող կողմը ինչպե՞ս կարող է քրեական գործով օբյեկտիվ քննության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք ունենալ։ Այս պաշտոնյան արդեն զազրելի վարքագիծ է դրսևորում՝ հերթական անգամ դժբախտ դեպքն օգտագործելով քաղաքական նպատակներով…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։