կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 18:51
Հասարակություն

Գյումրու դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. Պապոյան

Գյումրու դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. Պապոյան

Գյումրու դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ։ Այս մասին գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի))

Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։

Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։

Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։

Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի»,- գրել է Պապոյանը: