կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 14:37
Իրավական

Արմեն Չարչյանի գործով վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և ուղարկել դատարան

Արմեն Չարչյանի գործով վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և ուղարկել դատարան

Այսօր՝ ժամը 15։00-ին, Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան․ հայտարարել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի, ըստ վարույթն իրականացնող մարմնի, բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես՝ բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար, պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն իսպառ բացակայում է։  Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»,- նշել է փաստաբանը։