կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 12:29
Հասարակություն

ՀՅԴ ԳՄ֊ի և ՔՊ֊ի շենքերը. անգամ պետական դրոշը չի հարգում Փաշինյանի կուսակցությունը

ՀՅԴ ԳՄ֊ի և ՔՊ֊ի շենքերը.  անգամ պետական դրոշը չի հարգում Փաշինյանի կուսակցությունը

Դաշնակցության Գերագույն Մարմնի շենքն է Երևանում (Հանրապետության 30). դե, տեսնում եք, իրենց կուսակցության դրոշից բացի, Հայաստանի ու Արցախի պետական դրոշներն են։ Գայանե Մանուկյանն (Gayane Manukyan) ինձ երեկ է ուղարկել լուսանկարը. ձգձգեցի, որ մի բան նորից ստուգեմ, նոր գրեմ ստատուսս։ ՔՊ-ի գլխավոր գրասենյակի մոտով անցնելիս երեկ մի անգամ էլ ուշադիր նայեցի՝ կարո՞ղ է գոնե մեր պետության դրոշը հայտնված լինի։ Չէ՛ ու չէ՛: Միայն իրենց կուսակցության մեծ, մեծադիր խորհրդանիշն է ու անունը։ Շատ է, ախր խորհրդանշական, ոնց որ ռենտգեն լինի՝ իրենցից բացի, ոչ մեկն ու ոչինչ կարևոր չէ էս աշխարհում։ Դրա համար էլ չորս տարի շարունակ ինչ արեցին, ինչ օրենք ընդունեցին՝ լոկ իրենց ամրապնդելու և ապահովելու, հակառակորդին (միայն ներքին՝ երկրի ներսում) նսեմացնելու և հալածելու, խանգարողներին խփելու համար էր։ Ա՛յ, էդպես։ Պետություն հարգո՞ղ են, որ պետական դրոշ հարգեն: ... Թե էն մաքսայինի խեղճ աշխատողին ինչու գործից հեռացրին մեծ շեֆի՝ դրոշի հանդեպ խանդաղատանքի փուջ պոպուլիզմի պատճառով... 

Ռուզաննա Խաչատրյան

Լրագրող