կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 13:22
Աշխարհ

Թուրքիան միջնորդ կլինի «Ազովստալ»-ի հարցով բանակցություններում

Թուրքիան միջնորդ կլինի «Ազովստալ»-ի հարցով բանակցություններում

Թուրքիայի միջնորդությամբ «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանման շուրջ բանակցությունների նոր փուլ է սկսվել։ Ուկրաինական կողմը ցանկանում է ստորագրել փաստաթուղթ, որը կամրագրի ապագա գործընթացը. հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Նրա խոսքով՝ տարհանման գործողությունը տեղի կունենա մի քանի փուլով և կսկսվի ծանր վիրավորների փրկությամբ։ «Մենք բանակցությունների նոր փուլ ենք սկսել հատուկ գործողության ճանապարհային քարտեզի շուրջ։ Սկսենք ծանր վիրավորներից։ Կա Կարմիր խաչ․ այսօր հանդիպում են ռուսների հետ։ Մենք բանակցություններ ենք վարել նրանց, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ, տվել ենք մանդատ։ Մենք ցանկանում ենք, որ փաստաթուղթ ստորագրվի` կոնկրետ ինչպե՞ս է տեղի ունենալու «Ազովստալ»-ից տարհանումը։ Մենք պատրաստվում ենք ստորագրմանը»,- պարզաբանել է Վերեշչուկը։

Ըստ նրա՝  «Ազովստալ»-ում ներկայումս ոչ միայն «Ազով» գումարտակի մարտիկներն են, այլև ուկրաինական բանակի, ազգային ոստիկանության, ինչպես նաև սահմանապահ ուժերի զինվորներն ու սպաները։