|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսական զորքերը ներխուժել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածք, որտեղ գտնվում են ուկրաինացի զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Քաղաքի պաշտպանների հետ կապ չկա։ Այս մասին հայտնում է «Украинская правда» հրատարակությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Ազովստալում թեժ մարտեր են ընթանում:
Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն լրատվամիջոցներին հետ զրույցում մասամբ հաստատել է տեղեկությունը։ Ազգային հեռուստամարաթոնի ուղիղ եթերում նա ասել է. «Այսօր ծանր մարտեր են ընթանում մեր ամրոցի՝ «Ազովստալ»-ի տարածքում։ Մեր տղաները այս բերդն են պաշտպանում, բայց շատ ծանր, քանի որ ծանր հրետանիով են աշխատում այս ամրոցի ուղղությամբ, տանկերով են աշխատում, օդանավերն են աշխատում, նավերը մոտեցել են և նաև հարձակվում են այս ամրոցի վրա»: