|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Համաժողովրդական շարժմանը միացել են նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները: Նրանք կփորձեն պայքարել ոչ միայն փողոցում, այլ նաև սոցիալական հարթակներում:
Երեկ՝ մայիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեցին ոլորտի ներկայացուցիչները՝ Խաչատուր Գրիգորյանը և Աշոտ Մինասյանը, ընդգծելով, որ խոսքը սոցիալական ցանցերում ավելի ուժեղ են դարձնում ուղիղ եթերներն ու գրառումները, որոնցից էլ պետք է օգտվել պայքարի նպատակներն ու անելիքները հասարակության լայն շերտերին ավելի հասանելի դարձնելու համար:
Այսպիսով, առաջարկվում է ամեն օր՝ ժամը 20:30-ին, անձնական էջերով ուղիղ եթեր մտնել կամ գրառումներ անել ու համայն աշխարհին պատմել, թե ինչու ենք մենք ուզում մնալ հայ, ինչու ենք ուզում ունենալ սեփական պետությունը՝ օգտագործելով #liveara #haymna #stayarmenian հեշթեգերը:
Հրապարակվել են նաև ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերը՝ միանալու համար։
«Live արա, հայ մնա, Live արա, որ թուրք չգա»