ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը գրում է.
«Իշխանություն-ընդիմություն-համագործակցություն-դավաճանություն-պատերազմ...
Վերջին օրերում ականատես ենք վերը հնչեցված բառերով հորդորների, հրապարակումների և, ի լրումն ոմանց մտքի, Ա․նախագահ ԼՏՊ֊ն արեց կարճ հայտարարություն, թրենդ է դարձել, ով քննադատում է իշխանության և վարչապետին դավաճան է․ դեհ իշխանության շրջանակները վարպետ են հասարակությանը մոլորեցնելու և մտքի տեռորի, բայց զարմանում եմ այդ շրջանակներից դուրս որոշների վրա, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար, գնում են այդ ջրերով։ Սոցցանցերում ու հարցազրույցներում իրար հերթ չտալով` կատարում հրապարակումներ։ Իշխանությունն, հանձինս իրենց ապաշնորհության և ձախողման, երկիրը աղետի դուռը հասցնելու իրենց մեղավորությունը բարդում է ժողովրդի և ընդիմության վրա, օգտագործելով իրենց բոլոր արբանյակներին, ընդուպ մինչև հոգևոր հորը։ Իշխանության քննադատման և դավաճանության մասին դիպուկ պատասխանել է Արցախի հերոս Զորավար Արշավիր Ղ․ ։
Համաճարակի դեմ վարած քաղաքականությունը ամբողջոթյամբ ձախողվել է, մսխվել է միջոցներն ու ժամանակը։ Մի գուցե դավաճան կարելի է կոչել նրան, ով թաքցրել է աներևույթ թշնամու հարձակումը և կորցրել առաջնագծի կարևոր դիրքերը, չի մոբիլազացրել և մոբիլիզացնում ուժերը, չի առաջացրել և առաջացնում համախմբվածություն, չի պատրաստվում պաշտպանության և հակագրոհի, որպեսզի հետ բերի կորցրած դիրքերը, փոխարենը` զբաղվել և զբաղվում է իր սեփական շահերից բխած երկրի և պետության համար անիմաստ և անօգուտ օրակարգով․ Չտիրապետելով իրավիճակին` թույլ է տվել թշնամին առաջ անցնի և երկիրը հասցնի աղետի շեմին։ Իշխանությունն, իր սեփական սովորույթի համաձայն, մերժել և մերժում է բոլոր գիտակներին, բանիմացներին, քաղաքական ուժերին։
Երկու տարի շարունակ ականջալուր չի եղել լրջանալու և սթափության կոչերին, իսկ համավարակի առաջին օրերից, օգնության երկարացված ձեռքերը թողել է օդում կախված։
Այո, պատերազմի մեջ ենք, պատերազմ աներևույթ թշնամու դեմ, անկարողը տապալել է ճակատամարտը, բայց չի ավարտվել պատերազմը, կհաղթենք նոր հրամկազմով․․․»