Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ, բժիշկ-ազատամարտիկ Հայկազ Հարությունյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանեց իշխանությունների սադրանքները, որից տուժում են նաև դաշնակցական երիտասարդ ակտիվիստները։
«Այսօր պայքարը շարունակվում է և մեծ թափ է առնում, իսկ այդ թափը առնելու հիմքում կանգնած է Դաշնակցությունը։ Այս շարժման առանցքում կանգնած է Դաշնակցությունը, երթերը վարում է Իշխան Սաղաթելյանը, և Դաշնակցության երիտասարդությանը կպնելով, ընկճելով, այսօրվա իշխանությունները հույս ունեն, որ կկարողանան ընկճել հայ դաշնակացականի ոգին։ Կասկածում եմ, որ նրանց հույսերը կարդարանան»,-ասաց նա։
Իրականում սադրանքները լինում են, նշեց նա, մենք դրանց չենք տրվում, բայց որոշ դեպքերում տաքարյուն երիտասարդներ ենք և հնարավոր է հակազդեցություն լինի, ինչն իշխանությունը շատ լավ կարողանում է օգտագործել ընդդեմ պայքարի։
«Սակայն պայքարը շարունակվում է, ավելի ուժեղանալու է, որովհետև մեր պայքրան արդար է՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, և հանուն հայ ազգի արժանապատվության բարձրացման»,-ասաց նա իրազեկման ավտոերթի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում․