կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 18:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս կար, որ նորանկախ Հայաստանում Վիշինսկու ոգին չպետք է թևածեր․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազություն՝ Արմեն Չարչյանին ազատելու պահանջով բողոքի ակցիայի էր եկել Խորհրդային Միության գլխավոր դատախազի լուսանկարը ձեռքին՝ հայնում է Yerkir.am-ը։

«Շատ-շատերը ավագ սերնդից, այս մարդու լուսանկարը տեսնելիս, սարսռում են, որովհետև Խորհրդային Միությունում  միլիոնավոր մարդիկ 30-ական թվականներին աքսորվել են, գնդակահարվել են այդ ժամանակվա ԽՄ գլխավոր դատախազ Վիշինսկու որոշումներով և այն մեթոդներով, որ նա գործադրում էր․ ասում էր՝ տվեք մի սպիտակ թուղթ և ես քրեական գործ կարող եմ հարուցել։ Հույս կար, որ նորանկախ Հայաստանում մեր երկրի Գլխավոր դատախազությունում, որտեղ շատ-շատերն ուսանել են ԵՊՀ-ում արդեն 80-ական թվականներին, Վիշինսկու ոգին չպետք է թևածեր,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ Վիշինսկու ժամանակները մի քիչ ուրիշ էին․ եթե Վիշինսկու գլխին կանգնած էր դիկտատոր, բայց նաև պատերազմ հաղթած Ստալինը՝ իր դիկտատորական բոլոր հատկություններով, մեր երկրում ԳԴ գլխին կանգնած է մեկը, որը պարտություն է կրել պատերազմում խայտառակ կերպով, այդ պարտության համար 9 ամիս բոլորին մեղավոր է փնտրում, բացի իրենից և իր շրջապատից։

«Բայց կա մի նմանություն․ երկուսն էլ ունեն դիկտատորական հատկանիշներ և դրա հետևանքով քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․