Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է 168.am-ը:
Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում:
Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ:
Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը, իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր է ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները: Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից:
Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը:
Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:
Թե ի՞նչ գումար էր, և ի՞նչ նպատակով ու ի՞նչ ծառայության դիմաց էր ՔՊ-ական սադրիչը գումար տալիս լուսանկարի տղամարդուն, թող պարզեն իրավապահները: Տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, և ցանկության դեպքում ոստիկաններն ու դատախազությունը, նաև Ազգային անվտանգության ծառայությունը րոպեների ընթացքում կարող են նույնականացնել գումար վերցնող և տվող տղամարդկանց:
Ոստիկանությանն այդ գործում օգնելու համար տեղեկացնենք՝ լուսանկարներն արվել են երեկ՝ 16:00-ի սահմաններում: