|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն ապրիլի 27-ին ժամանել է Բաքու՝ ֆորումի մասնակցելու: Այցի շրջանակներում նա հասցրել է բողոքել հայերից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գրիգորիուն ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ խայտառակ հայտարարություններով հանդես եկավ: Նա հայտարարեց, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոս՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», եւ իբր «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է»:
Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրիգորիուն բողոքել է, թե իբր հայերը այդ դեպքից հետո շարունակում են սպառնալ իրեն` հեռախոսով, համացանցի միջոցով: Նա անգամ հույս է հայտնել, որ շուտով իրեն հանգիստ կթողնեն, քանի որ Հայաստանն այս պահին ավելի կարևոր հարցեր ունի լուծելու:
Երևում է՝ մոլդովացի օմբուդսմենը դարձյալ արթնացել է քնից և որոշել հալածյալի կերպարի մեջ մտնել՝ Ադրբեջանին հաճոյանալու և նրանից գումար կորզելու ակնկալիքով: