Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-04 12:25
Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առթիվ՝ երթ դեպի Հաղթանակի այգու «Անմար կրակ» հուշահամալիր

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առթիվ՝ երթ դեպի Հաղթանակի այգու «Անմար կրակ» հուշահամալիր

Մայիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առթիվ, Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կկազմակերպի հիշատակման ավանդական երթ դեպի Հաղթանակի այգու «Անմար կրակ» հուշահամալիր։

Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները։

«Անմահ գունդ»