Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում անցկացվելիք` Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի նախօրեին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է արխիվային փաստաթղթեր, որոնք պատմում են, թե ինչպես է անցկացվել Հաղթանակի առաջին շքերթը Կարմիր հրապարակում 1945 թվականի հունիսի 24-ին:
Պատմական փաստաթղթերի թվում է շքերթի անցկացման 20 էջանոց հրահանգը, որում մանրամասն ներկայացված է Կարմիր հրապարակով բոլոր ռազմաճակատների գնդերի, նավատորմի և Մոսկվայի կայազորի զորքերի անցնելու կարգը. ըստ yerkir.am-ի` հայտնում է pravda.ru-ն:
Արդեն դեղնած թղթերի վրա Հաղթանակ շքերթի անցկացման բոլոր ծիսակատարություններն ու ավանդույթներն են` ամենայն մանրամասներով:
Ի դեպ, հրահանգում նշված է, որ Լենինի դամբարանի տրիբունայից պետք է խոսք ասեր Իոսիֆ Ստալինը, այլ ոչ թե Գեորգի Ժուկովը:
Հրահանգը հաստատվել է 1945 թվականի հունիսի 12-ին: Նախնական տարբերակում չի եղել այն պահը, որը հետագայում տեղ է գտել բոլոր լուսանկարներում ու տեսաժամանակագրություններում` զինվորները թշնամու զորամիավորումների 200 դրոշ ու շտանդարտ, այդ թվում ` Հիտլերի անձնական շտանդարտն ու Վլասովի բանակի դրոշը, նետում են Լենինի դամբարանի առջև հատուկ կառուցված հարթակին: Ավելի ուշ դրոշներն ու հարթակը այրել են: