|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ՝ ընդդիմադիր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել տեղեկատվական հոսքերի կառավարման, դիտարկման,անվտանգության անկախ մասնագետի հետ, որը, ըստ Ջուլֆալակյանի, նաև պետական ապարատում աշխատանքի մեծ փորձ ունի:
«Հետևյալ ցուցանիշը բերեց.
- Այսօր հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է: Չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը։
Անպայման հաշվի առեք, թե ինչ եք կարդում և որտեղ: Սունկ կայքերն ուղղակի անհաշվելի են՝ իրենց աղբ նյութերով:
Ընդդիմությունը ևս պետք է սա հաշվի առնի և դրանց դիմակայելու համապատասխան գործիքներ օգտագործի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։